Մոսկվայում հանկարծակիի են եկել Բրյուսելում Ուկրաինայի իրավիճակին նվիրված ԵԽ-ի արտահերթ նիստի արդյունքներին ծանոթանալիս: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական կայքը:
«Այս նուրբ պահին, երբ միջազգային հանրությունը գործադրում է Ուկրաինան ճգնաժամից դուրս բերելուն ուղղված բոլոր ջանքերը,ԵՄ-ն խիստ ոչ կառուցողական դիրք է զբաղեցրել՝ հրաժարվելով Ռուսաստանի հետ համագործակցելուց, այդ թվում՝ վիզային ռեժիմի ազատականացման եւ բազային նոր համաձայնագրերի մասով:
Այդ ուղղություններով հսկայական համատեղ աշխատանք է կատարվել, բավական առաջընթաց ձեռք բերվել վիճահարույց հարցերի շուրջ, սակայն եթե Բրյուսելում կարծում են, որ Ռուսաստանին այդ աշխատանքի հաջող ավարտն ավելի անհրաժեշտ է, քան ԵՄ-ին, ապա նրանք սխալվում են:
Ռուսաստանը չի ընդունում պատժամիջոցների եւ սպառնալիքների լեզուն, սակայն կիրառման դեպքում դրանք անպատասխան չեն մնա»,- նշում է Ռուսաստանի ԱԳՆ-ն:



























