Մարտի 6-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Կոտայքի բաժին է դիմել 1984 թ. ծնված Վարդան Վ.-ն եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայով Աբովյան-Գեղաշեն ճանապարհի 1-ին կմ-ին, ճանապարհի վատ լուսավորության հետեւանքով, բախվել է ճամփեզրին կայանված բեռնասայլակին, որն էլ դիպել է 26-ամյա Արտյոմ Ե.-ին` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է քննություն: