Օրերս ոստիկանության ծառայողները Բազումի բաժին են հրավիրել 33-ամյա Սերինե Ս.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հաղորդում է տվել, որ մարտի 4-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Վանաձորի Աղայան փողոցի 65 շենքի մոտ, փողոցը հատելիս, «Սամանդ» մակնիշի ավտոմեքենան հետընթաց կատարելիս հարվածել է իրեն եւ պատճառել մարմնական վնասվածքներ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է 39-ամյա Սպարտակ Ա.-ն:
Սերինե Ս.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է քննություն:




























