Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հայտարարություններն այն մասին, որ Ղրմի՝ Ռուսաստանին միանալը աջակցության կարժանանա: Դա քաղաքական լծակ է Արեւմուտքի ու Ուկրաինայի նոր իշխանությունների նկատմամբ: Ռուսաստանը չի զիջի Ղրիմը, այլ կփորձի Ուկրաինայի տարածքային ամբողջականության ձեւաչափում իր հովանավորության շնորհիվ երկրաձգլ Սեւծովյան նավատորմի այնտեղ մնալը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Նա նշել է, որ Ղրիմը կմնա Ուկրաինայի կազմում որպես ինքնավարություն՝ իրավունքների լայն շրջանակով, քանի որ Ռուսաստանին միանալը կհանգեցնի դրա մեծ մեկուսացմանը:
Փորձագետի խոսքով՝ այն, որ ռուսական զորքերը Ղրիմից այն կողմ չգնացին, խոսում է այն մասին, որ իրադարձությունների այլ զարգացումը Ռուսաստանի շահերից չի բխում, ինչպես նաեւ բարդ է տեխնիկական առումով: Նա հավելել է, որ Ղրիմում Ռուսաստանի գործողությունները հաջողված ռազմական բլեֆ էին:



























