Վարչապետ, Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի մասնակցութամբ բացվել է ՀՊՄՀ-ի 3-րդ մասնաշենքի հիմնանորոգված դահլիճը:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տեխնիկական ամենավերջին նորույթներով հագեցած դահլիճում կարող  են անցկացվել տարաբնույթ միջոցառումներ` գիտաժողովներ, համերգներ եւ այլն: Դահլիճի վերանորոգման աշխատանքները տեւել են 6 ամիս, որի ընթացքում հաշվի են առնվել բոլոր մանրուքները. 600-700 տեղանոց դահլիճն ունի բարձրորակ լուսավորություն, հագեցած է ժամանակակից ակուստիկ սարքավորումներով, իսկ բեմը շարժական է:

Տիգրան Սարգսյանը կարեւորել է նման բարձրակարգ դահլիճի առկայությունը համալսարանում, միաժամանակ շնորավորել գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին՝ մարտի 8-ի կապակցությամբ: «Ցանկանում եմ բոլորիդ մաղթել ուրախություն, երջանկություն, գեղեցկություն, որովհետեւ դուք հնարավորություն եք տալիս մեզ՝ լիցքավորվել եւ հաղթահարել բոլոր դժվարությունները, որ այսօր առկա են մեր երկրում: Ձեր գեղեցկությունը մշտապես օգնում է մեզ առաջ շարժվել, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում»,- դիմելով գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին՝  նշել է վարչապետը:  

Դահլիճի բացման եւ մարտի 8-ի կապակցությամբ տեղի է ունեցել է նաեւ «Դորիանս» ռոք խմբի համերգը: