Բաղդադի օդանավակայանի ղեկավարի տեղակալին ձերբակալել են, երբ ուղեւորատար օդանավը հետ է վերադարձել, որպեսզի տեղափոխի չվերթից ուշացած իրաքյան տրանսպորտի նախարարի որդուն, փոխանցում է Ֆրանս Պրեսս գործակալությունը:
Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ օդանավը, որը Բեյրութից Բաղդադ էր թռչում, թռիչքից 21 րոպե անց վայրէջքի թույլատրություն չի տվել ու օդանավը վերադարձել է Բեյրութ: Հաղորդվում էր, որ դա տեղի է ունեցել այն պատճառով, որ իրաքյան նախարարի որդին ուշացել էր թռիչքից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Թե ինչ դերակատարում է ունեցել ղեկավաի տեղակալը այդ միջադեպում, չի հաղորդվում:




























