Երեւանի Բագրատունյաց փողոցի թիվ 12 շենքի դիմաց, մարտի 6-ին, ժամը 14.00-ին, «ԳԱԶ-32213» մակնիշի միկրոավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել 81-ամյա կնոջը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























