Երեւանի Իսակովի պողոտայի թիվ 14/2 շենքի դիմաց, մարտի 6-ին, ժամը 13.30-ին, իրար են բախվել «Նիսան», «Տոյոտա» եւ «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Ֆոլքսվագեն»-ի վարորդը եւ «Նիսան»-ի ուղեւորը վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: