Դալայ-լաման կողմ է արտահայտվել նույնասեռ ամուսնություններին ու քննադատել է հոմոֆոբիան, գրել է The Telegraph-ը:
Նա հայտարարել է, որ ցանկացած սեքս լավ է, երբ տեղի է ունենում լիակատար համաձայնության պարագայում:
«Նրանց համար, ովքեր կրոնական չեն, դա իրենց գործն է: Սեքսի ցանկացած տեսակ գոյության իրավունք ունի, եթե տեղի է ունենում փոխադարձ համաձայնությամբ: Բռնությունը լիովին անթույլատրելի է»,-ասել է նա Լարի Քինգին տված հարցազրույցում, փոխանցում է Gazeta.ru-ն:
Ավելի վաղ Դալայ-լաման պաշտոնական հաշիվ է բացել Instagram-ում:



























