Մարտի 7-ին տեղի է ունեցել Հայաստանի ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:
ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, թե քննարկվել են հինգերորդ գումարման Ազգային ժողովի հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մարտի 10-13-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: ԱԺ հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 2 հարց: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 99 հարց, միջազգային 18 պայմանագիր:
Հինգերորդ գումարման ԱԺ հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մարտի 10-13-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կհաստատվեն մարտի 10-ի ԱԺ նիստում:




























