Կենսաթոշակային նոր օրենքի դեմ բողոքող «Դեմ եմ» նախաձեռնության մարտի 7-ին կազմակերպած բողոքի ակցիայից հետո մինչ նախարարության հավաքարարը փորձում էր ավելով հավաքել Ֆինանսների նախարարության շենքի մոտ ցուցարարների նետած մանրադրամները, մի քանի երիտասարդներ գետնից հավաքում էին դրանք ու կատակով միմյանց ասում՝ «մետրոյի փող էլ ունեցանք»:
Հիշեցնենք, որ մետաղադրամները ակցիայի մասնակիցները նետել էին Ֆինանսների նախարարության ուղղությամբ՝ ի նշան կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչի դեմ բողոքի։ Դրամները շաղ տալիս նրանք կառավարության անդամներին անվանում էին «դրամի մեռածներ» եւ գոռում՝ «լափեք, իջեք հավաքեք»:






























