Գիտնականները ստեղծել են Եվրոպայում կլիմայի փոփոխության քարտեզ, հաղորդվում է հոդվածում, որը հրապարակվել է գիտական Environmental Research Letters ամսագրում:

Հոդվածն ու ինքը քարտեզը տեղադրված են ամսագրի կայքում եւ հասանելի են բոլորին:

Գիտնականները նկարագրել են կլիմայի փոփոխության ներկա տեմպերն ու կանխագուշակել, թե ինչ տեղի կունենա, եթե միջին ջերմաստիճանը բարձրանա 2 աստիճանով, հաղորդում է «Gazeta.ru»-ն:

Հետազոտողների տվյալներով՝ Սկանդինավիայում եւ Ռուսաստանում միջին ջերմաստիճանն առաջիկա տարիներին կարող է բարձրանալ 6 աստիճանով, այն ժամանակ, երբ մնացյալ Եվրոպայում՝ ավելի քան 4 աստիճանով: