Տորոնտոյում Յորքի համալսարանում հրաձգությունից հետո հիվանդանոց են տեղափոխել երկու կնոջ, հաղորդում է Toronto Star-ը:
Ոստիկանության խոսքով՝ տուժածներից մեկը լուրջ վնասվածքներ է ստացել, բայց նրա կյանքին վտանգ չի սպառնում: Երկրորդը վնասծքներ ունի:
«Ես կրակոցի բարձր ձայն լսեցի, եւ ինչ-որ մեկը բղավեց «հրացան»: Այդ պահին ընկերոջս հետ թաքնվեցինք սեղանի տակ: Ես չէի կարող տեսնել, թե ով է կրակում»,- ականատեսի խոսքերը մեջբերում է City News հեռուստաընկերությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ոստիկանությունը շրջափակել է ուսանողական կենտրոնը, որտեղ տեղի է ունեցել հրաձգությունը: Պարբերականի խոսքով՝ կրակել է աղջիկ, սակայն ոստիկանությունը չի հաստատել այս տեղեկությունները:
Ոստիկանությունը կատարվածի առթիվ հետաքննություն է սկսել:




























