Գլոբալ տաքացումը նպաստում է մալարիայի արագ տարածմանը, պարզել են ամերիկացի գիտնականները: Նման եզրակացության նրանք հանգել են Կոլումբիայի եւ Եթովպիայի լեռնային շրջաններում կլիմայի փոփոխությունների հետ կապված տվյալների ուսումնասիրությունից հետո: Մասնավորապես նրանց հաջողվել է մալարիայով վարակվելու դեպքերի հաճախականությունը կապել ավելի տաք տարիների հետ: Միեւնույն ժամանակ մյուս տարիներին հիվանդությամբ վարակվածների թիվը զգալի քիչ էր, քան տաք տարիներին, հաղորդում է «Gazeta.ru»-ն:

Հետազոտողների կարծիքով՝ սա վկայում է այն մասին, որ կլիմայի փոփոխությունը դեպի տաքացում նպաստում է մալարիայի արագ տարածմանը: Նրանք համարում են, որ առաջիկա տարիներին հիվանդության վարակ կբռնկվի Լատինական Ամերիկայի եւ Աֆրիկայի երկրներում: