Որոշ մարդիկ ի ծնե երաժշտություն չեն սիրում, պարզել են իսպանացի գիտնականները: Խոսքը երեւույթի մասին է, որն ընդունված է անվանել երաժշտական ագեդոնիա: Էությունը կայանում է նրանում, որ մարդիկ որեւէ հաճույք չեն ստանում, երբ ինչ-որ երաժշտություն են լսում:
Սա պարզել հաջողվել է հետազոտության ընթացքում, որին մասնակցել է մոտ 400 մարդ, հաղորդում է «Gazeta.ru»-ն:
Հետազոտությունը ցույց է տվել, որ գոյություն ունեն մարդիկ, ովքեր ի ծնե երաժշտություն չեն սիրում: Ուղեղի բիոքիմիայի մակարդակում սա կայանում է նրանում, որ երաժշտություն լսելու ընթացքում դոֆիմին չի արտազատվում, ինչով ուղեղը պատասխանում է ցանկացած հաճույքի՝ սկսած համեղ ուտելիքից մինչեւ սեքսը:



























