Ուկրաինայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովի պաշտոնական կայքում հրամանագիր է հրապարակվել «Ղրիմի ինքնավար հանրապետության գերագույն ռադայի՝ մարտի 6-ի որոշման գործողությունը դադարեցնելու մասին»: Ղրիմի խորհրդարանը որոշում էր կայացրել համաղրիմյան հանրաքվե անցկացնելու վերաբերյալ:

Տուրչինովը նշել է, որ որոշումը չի համապատասխանում Ուկրաինայի Սահմանադրությանն ու օրենքներին: Հրամանագիրն ուժի մեջ է մտել հրապարակման պահից: