Արթուն լինելու ամեն հինգ ժամը համեմատելի է մեկ ոգելից խմիչքի ազդեցության հետ՝ կախված նրանից, թե ինչպես է աշխատում ուղեղը, հաղորդում է Voxy-ն: ստացվում է, եթե մարդը ավելի քան 20 ժամ արթուն է, նա չի կարող լիարժեք գործել, ինչպես եւ նա, ով չարաշահել է ոգելից ըմպելիքը ղեկին նստելուց առաջ:
Այնպես որ մեքենա վարել անքուն գիշերից հետո խստիվ արգելվում է: Քնի պակասից օրգանիզմում բարձրանում է կորտիզոլ հորմոնի մակարդակը: Իջնում է մարմնի ջերմաստիճանը, իմունիտետը դադարում է լիարժեք աշխատել: Իսկ ահա ուղեղն այդ դեպքում գործում է այնպես, ինչպես հարբած ժամանակ, հաղորդում է MedDaily.ru-ն:
Դիտաշարժողական կենտրոնացման առաջադրանքների կատարման տեսակետից արթուն լինելու յուրաքանչյուր ժամը համապատասխանում է արյան մեջ ոգելից խմիչքի ավել պարունակության՝ հավասար 0.004 տոկոսի: Ստացվում է, հինգ ժամից քիչ քնող մարդը կենտրոնացման հետ կապված խնդիրներ ունի:


























