Հայկական համայնքն այդ երկրի մի մասն է կազմում, քանի որ մենք Ուկրաինայի քաղաքացիներ ենք: Մենք հանդես են գալիս այն երկրի կողմից, որտեղ բնակվում ենք, քանի որ Ուկրաինան մեր երկրորդ հայրենիքն է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրուցում հայտնել է Դնեպրոպետրովսկի մարզի հայ համայնքի ղեկավար Անաիդա Արզումանովան:

Ինչ վերաբերում է Դնեպրոպետրովսկի մարզում տիրող իրավիճակին, ապա Արզումանովայի խոսքով, ընդհանուր առմամբ, իրավիճակը խաղաղ է. «Երկրի այս շրջանը մի փոքր տարբերվում է մյուսներից, այս պահին այստեղ դեռ խաղաղ է: Եթե հուզումներ են լինում, ապա՝ աննշան»: Ինչպես վստահեցնում է Արզումանովան, Դնեպրոպետրովսկի մարզի հայկական համայնքն ապրում է իր բնականոն կյանքով, ու վերջին իրադարձությունների առնչությամբ հայերի նկատմամբ որեւէ ճնշում չի գործադրվել: