Փրկարար ծառայությունը մարտի 7-ին, ժամը 18.45-ին ահազանգ է ստացել, որ Եղվարդի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ միջհամայնքային «Հ-1» ավտոճանապարհի Զովունի-Եղվարդ հատվածում (6-րդ կմ) «Նիսսան Տիանա» մակնիշի 43 DM 444 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել բետոնե սյանը եւ կողաշրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ` 1986 թ. ծնված Գ. Վ.-ն եւ ուղեւոր` 1988 թ. ծնված Դ. Ե.-ն տեղափոխվել են Եղվարդի ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար:




























