Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ՝ աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության աշխատակիցների կողմից ապամոնտաժվում է Ազատության հրապարակին հարակից կանաչ գոտում նախաձեռնված ինքնակամ կառույցը:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե ապօրինի շինարարություն նախաձեռնելու փաստով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի համապատասխան դրույթներով, կազմվել է արձանագրություն: Հանձնարարվել է նաեւ տարածքը բերել նախկին տեսքի:




























