Բեռլինում մարտի 6-ին Հեսսեն երկրամասի մշտական ներկայացուցչության սրահում տեղի է ունեցել Ադրբեջանում հայերի ջարդերի զոհերի հիշատակին նվիրված միջոցառում։
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե միջոցառման ժամանակ ելույթներով հանդես են եկել Գերմանիայում ԼՂՀ Մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը եւ ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վահան Հովհաննեսյանը։
Սումգայիթում հայերի նկատմամբ իրականացված ջարդերն իրավական տեսակետից մանրամասնորեն ներկայացրել է պրոֆեսոր Օտտո Լուխտերհանդը։ Երաժշտական համարներով հանդես են եկել երգիչ Արտակ Կիրակոսյանը եւ ջութակահար Դավիթ Խաչատրյանը։
Երեկոյին ներկա էին հայ համայնքի, ինչպես նաեւ դիվանագիտական, քաղաքական ու գիտական շրջանակների ներկայացուցիչներ:


























