ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը երկուշաբթի՝ մարտի 10-ին, կհրապարակի իր վերջնական որոշումը՝ Գառնու տաճարի տարածքում սրճարան կառուցվելու է, թե ոչ։ Այս մասին NEWS.am-ին ասաց «Պատմամշակութային արգելոց-թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը։
«Արդեն մի քանի օր հանդիպումներ ենք ունենում այն շահագրգիռ կազմակերպությունների հետ, ովքեր դեմ են սրճարանի կառուցմանը։ Երեկ հանդիպել ենք տուրօպերատորների եւ էքսկուրսավարների հետ, լսել նրանց կարծիքները։ Այսօր հանդիպում ենք ունեցել Արիորդաց ուխտ հետ ներկայացուցիչների հետ, եւ մեր վերջնական որոշումը կասենք երկուշաբթի»- ասաց նա։
Վլադիմիր Պողոսյանը նաեւ նշեց, որ այս պահին արքունական բաղնիքի դիմաց սրճարանի շինարարությունը դադարեցված է։
Հայաստանի գիդերի միության նախագահ Լիա Բախչինյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ իր տպավորությամբ եւ մշակույթի նախարարը, եւ ՊՈԱԿ-ի ղեկավարը համաձայն էին իրենց փաստարկների հետ եւ հակված էին չեղյալ հայտարարելու սրճարանի կառուցման որոշումը։




























