ԵԱՀԿ դիտորդներին դարձյալ թույլ չեն տվել Ղրիմ մուտք գործել: Այդ մասին հաղորդել է կազմակերպության մամուլի քարտուղար Քեթի Բերթոնը, հայտնում է իսպանական Europa Press գործակալությունը: Կազմակերպության դիտորդներին թույլ չեն տվել Ղրիմ մուտք գործել, ուստի նրանք կվերադառնան Ղրիմին մոտակա մարզային կենտրոն հանդիսացող Խերսոն քաղաք:
Ավելի վաղ Բերթոնը Twitter-ի միջոցով հաղորդել է, որ ռազմական դիտորդներին հաջողվել է անցնել առաջին անցակետը, նրանք հույս ունեին երկրորդն անցնել, որպեսզի հայտնվեին Ղրիմի տարածքում: ԵԱՀԿ դիտորդներն արդեն երկրորդ անգամ չեն կարողանում մուտք գործել Ղրիմ:
Ավելի վաղ՝ մարտի 5-ին, Ուկրաինայի կառավարությունը հայտարարել էր, որ կազմակերպության 21 երկրից 40 դիտորդ մոնիթորինգի առաքելությամբ կժամանեն հանրապետություն մարտի 5-12-ը, կայցելել Ուկրաինայի ռազմաբազաներ, այդ թվում նաեւ Ղրիմի ռուսական սեւծովյան բազա:




























