Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը մարտի 7-ին ընդունելություն էր կազմակերպել կին ֆրանկոֆոննների համար: Ընդունելությունը նվիրված էր Կանանց միջազգային օրվան ու Ֆրանկոֆոնիայի օրվան (ֆոտոռեպորտաժ):

Հյուրերի թվում էին պետական կառույցների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, կին-մեկենասներ եւ գործարարներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Դեսպան Անրի Ռենոն շնորհավորել է գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին տոնի կապակցությամբ: Դիվանագետը պատմական կարճ ակնարկ է ներկայացրել՝ հիշատակելով կանանց դերը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ «տղամարդկային» համարվող ավիացիայում եւ ֆիզիկայում, ներկայացրել կանանց, որոնք ավանդ են ներդրել նացիզմի դեմ պայքարում, իրավունքների հավասարության համար պայքարում: Խոսելով հայ կանանց մասին՝ դեսպանն ընդգծել է աղջիկների գերակշռությունն ուսանողների թվում:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am