Թուրքիայի ընտրական բարձրագույն հանձնաժողովը Թուրքիայում նախագահական ընտրությունների օր է նշանակել 2014-ի օգոստոսի 10-ը:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` Թուրքիայի ընտրական բարձրագույն խորհրուրդը որոշում է կայացրել, որ Թուրքիայում ժողովրդի մասնակցության առաջին նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի է ունենալու 2014-ի օգոստոսի 10-ին, իսկ 2-րդ փուլը` օգոստոսի 24-ին:

Թուրքիայում նախագահական ընտրություններին մասնակցելու են նաեւ արտասահմանում ապրող Թուրքիայի մոտ 500 հազար քաղաքացի, ովքեր իրենց ընտրությունը կատարելու են հուլիսի 30-ից մինչեւ օգոստոսի 3-ը:

Նշենք, որ մինչ այս Թուրքիայում նախագահն ընտրվում էր խորհրդարանի կողմից:

Թուրքիայում դեռ ոչ-ոք չի հայտնել նախագահական ընտրություններում իր թեկնածության մասին, սակայն հիմնական թեկնածուների շարքում շրջանառվում են վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ ներկայիս նախագահ Աբդուլլահ Գյուլի անունները: