Ուկրաինայի ՆԳՆ հատուկ ստորաբաժանումներին Մայդանում զենք կիրառելու հրաման տվել է նախկին նախարար Վիտալի Զախարչենկոն: Այդ մասին հայտնել է ժողովրդական պատգամավոր, Գերագույն ռադայի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Գենադի Մոսկալը:

«Եղել են դիպուկահարների մի քանի խմբեր ՈՒԱԾ-ից («Ալֆա») եւ ՆԳՆ-ից (ՆԶ հատուկ ստորաբաժանում եւ «Սոկոլ»): Զենք կիրառելու հրաման կարող էր տալ միայն Զախարչենկոն: «Վոլնա» եւ «Բումերանգ» հատուկ գործողությունների թույլտվությունը տվել է անձամբ Յանուկովիչը»,- ասել է Մոսկալը:

Նա նշել է, թե հայտարարությունները, որ դիպուկահարները ներկայացրել են «երրորդ ուժ», ընդամենը փորձ են սպիտակեցնելու ՈՒԱԾ-ի եւ ՆԳՆ-ի դեմքը: