Կիեւի քաղաքապետ է դարձել «Բատկիվշչինա»-ից պատգամավոր Վլադիմիր Բոնդարենկոն:
Բոնդարենկոյի նշանակման հրամանագիրը ստորագրել է Ուկրաինայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:
Ավելի վաղ Տուրչինովն աշխատանքից ազատել էր Կիեւի քաղաքային վարչակազմի ղեկավար Վլադիմիր Մակեենկոյին: Փետրվարի 20-ին Մակեենկոն հայտարարել էր Տարածաշրջանների կուսակցությունը լքելու մասին:




























