«Ինչպես չի կարելի մեծացնել երեխային» շարքից հերթական դեպքն է գրանցվել Բրիտանիայում: Կինը կես տարի իր 13-ամյա որդուն կերակրել է միայն այծի կաթով` նրան արգելելով ուտել ցանկացած այլ սնունդ: Դեռահասը, որն ամեն օր խմում էր 9 լ կաթ, հազիվ է ողջ մնացել, հայտնում է Mirror-ը:

Տղան տեղափոխվել էր հիվանդանոց` որովայնի սուր ցավերով եւ երիկամային անբավարարության կասկածանքով:  Մայրը հայտարարել է, որ երեխան «թունավորվել է գազի բալոնից»: Ավելի ուշ դատարանը բրիտանուհուն ճանաչել է հոգեպես անհավասարակշիռ:  Տղան հաստատել է, որ վեց ամիս ինքը ոչ մի սնունդ չի օգտագործել, բացի կաթից: Սոցիալական ծառայությունների աշխատակիցները կնոջը տեղավորել են  հոգեբուժարանում` դեռահասին ուղարկելով ապրելու մորաքրոջ մոտ, հաղորդում է Vesti.ru-ն: