Ebay առցանց աճուրդում վաճառքի է դրվել հոկեյի 180 տարվա մական: Այն վաճառում է կանադացի Մարկ Փրեսլին, որն ապրում է Նոր Շոտլանդիա նահանգի Բերվիկ քաղաքում:
Ըստ նրա` հոկեյի մականը ձեռք էր բերել 2008թ.` հազար դոլարով, Նորս Սիդնիի վարսավիրանոցի նախկին տիրոջից: Մարզական գործիքը 30 տարի զարդարել էր տան պատերից մեկը: Թխկենուց պատրաստված մականի վրա անվան սկզբնատառեր են փորագրված` W.M, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նոր Շոտլանդիա նահանգի Սակվիլի Մաունթ Էլիսոն համալսարանի փորձագետները որոշել են, որ մականը պատրաստված է եղել 1835 եւ1838 թթ. միջակայքում: Աճուրդում դրույքներն աճել են մինչեւ 10,1 հազար դոլարի: Աճուրդի ավարտին մնացել է 8 օր:



























