Սեւաստոպոլում ռուս զինվորները գրոհում են ուկրաինական А-2355 զորամասը: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»՝ վկայակոչելով հերթապահ մասի օգնականին:
Աղբյուրի համաձայն՝ ռուս զինվորները ռազմական ԿամԱԶ մեքենայով հարվածել են զորամասի դարպասներին, գրավել մոտակա տունն ու այժմ ուղղվում են հրամանատարական կետ: Զորամասի տարածքում մոտ 100 ուկրաինացի զինվորական է գտնվում, հարձակվողների թվի մասին ոչինչ հայտնի չէ:
А-2355 զորամասը տեղակայված է Սեւաստոպոլում Յուհարինյան խմբում:
Նշենք, որ մարտի 5-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ Ղրիմում ռուսական զորքեր չկան:



























