ԱՄՆ-ը Եվրոպայի գազամատակարարման համար սպառնալիք չի տեսնում Ուկրաինայի եւ «Գազպրոմի» միջեւ կոնֆլիկտի կապակցությամբ: Այդ մասին, ինչպես հաղորդում է ՈւՆՆ-ը, հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էրնեստ: Նրա խոսքով՝ դեռ չկան տվյալներ այն մասին, որ բնական գազի պակասի ռիսկ գոյություն ունի: Եվրոպայում եւ Ուկրաինայում պահեստային բնական գազի ծավալը մեղմ ձմռան շնորհիվ սովորականից շատ է, նշել է Սպիտակ տան ներկայացուցիչը:
Էրնեստն ընդգծել է, որ ԱՄՆ-ն օգնում է Ուկրաինային կրճատել Ռուսաստանից հումքի ներկրման կախվախծությունը: Դրա հետ մեկտեղ պատասխանելով լրագրողի հարցին, արդյոք ԱՄՆ-ը ծրագրում է սեփական գազը մատակարարել Եվրոպա, Սպիտակ տան ներկայացուցիչը նշել է, որ ԱՄՆ-ից առաջին արտահանումը սպասվում է 2015թ.-ի վերջից ոչ շուտ, այնպես որ «անհապաղ ազդեցություն» չի լինելու:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Գազպրոմի» ներկայացուցիչ Ալեքսեյ Միլերը հայտարարել էր, որ պարտքերի պատճառով հնարավոր է Ուկրաինա ռուսական գազի մատակարարման դադարեցում:




























