Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե օրեր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում նշել է, թե ցանկանում է, որ Ղրիմի թաթարների իրավունքները պաշտպանվեն:

Թուրքական Anadolu գորխակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Էսքիշեհիր քաղաքում նախընտրական հանրահավաքի ժամանակ խոսել է օրեր առաջ Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցի մասին:

Թուրքիայի վարչապետը նշել է, թե  Ղրիմի իրադարձություններին մոտիկից հետեւում է եւ այդ թեմայով Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցում շեշտել է, թե ինքը ցանկանում է, որ Ղրիմի իրենց թուրք ազգակիցները՝ թաթարները, ուկրաինացիների հետ  իրավունքի համար, ժողովրդավարության համար միասին շարունակեն իրենց կյանքը եւ պահպանվեն նրանց իրավունքները: