«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ օրերս Ռոբերտ Քոչարյանը կմեկնի Մոսկվա։ Այցը հետաքրքրական է այն իմաստով, թե կկայանա արդյոք երկար սպասված հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ։

Քոչարյանի գրասենյակի ղեկավար, գիտությունների դոկտոր Վիկտոր Սողոմոնյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ Ռ. Քոչարյանը Մոսկվայում մասնակցելու է «Սիստեմայի» բաժնետերերի ժողովի հերթական նիստին։

 Որոշ տեղեկություններով, Սերժ Սարգսյանի իշխանությունից «նեղացածներն» ակտիվորեն ելումուտ են անում 2-րդ նախագահի մոտ։ «Ի՞նչ պլաններ ունի առաջիկայում պարոն Քոչարյանը»,– հարցրինք Սողոմոնյանին, ով չհերքեց առաջիկայում վերջինիս ակտիվանալու հավանականությունը եւ կրկին պատասխանեց, որ որեւէ գործողության դեպքում հանրությունն անպայման կտեղեկացվի»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում