«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Դատելով նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի երեկվա հայտարարությունից՝ եկող շաբաթ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկանի հյուրը լինելու է Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։

Երեկ Ծառուկյանը ԲՀԿ կենտրոնական գրասենյակում ընդունել է ՀՅԴ ղեկավար կազմին, որից հետո էլ Օսկանյանը հայտարարել է, թե ուրախ կլինեն եկող շաբաթ նույն սրահում հյուրընկալել ՀԱԿ-ի, ինչպես նաեւ «Ժառանգության» ներկայացուցիչներին։
Երեկվա ԲՀԿ-ՀՅԴ հանդիպումը երկար չի տեւել. Դրա ընթացքում խոսվել է համախմբման անհրաժեշտությունից, բայց կոշտ գնահատականներ չեն հնչել, նաեւ վարչապետի պաշտոնանկությունից խոսք չի գնացել»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում