«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Վերջին մեկ ամսվա ընթացքում ԿԲ-ն մոտ 60 մլն դոլար է վաճառել շուկայում՝ դրամի արժեզրկում թույլ չտալու համար, ինչն ավելի շատ է, քան նախորդ ամբողջ տարվա ընթացքում։ Արդյունքում դրամն արժեզրկվել է «ընդամենը» մեկուկես տոկոսով։
Վերջին անգամ իշխանությունները նման օպերացիա իրականացրել են ուղիղ 5 տարի առաջ։ Հիշո՞ւմ եք, պետական պահուստնեից մոտ 700 մլն դոլարի ինտերվենցիա արվեց, ինչ-որ մարդիկ էժան դոլար առան, Տիգրան Սարգսյանը մարդկանց կոչ էր անում խնայողությունները պահել դրամով, հետո դրամի փոխարժեքն այնուամենայնիվ փլուզվեց, ու մարդիկ միանգամից աղքատացան։ Հետո բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի հայտարարագրերը հրապարակվեցին եւ պարզվեց, որ Տիգրան Սարգսյանն իր ունեցվոծքը դոլարով է պահում։ Հիմա ինչ-որ մարդկանց երեւի նորից «վիզ փող ա պետք», ու ամեն ինչ սկսվում է նորից։ Մաքսային միություն ենք մտնում, եւ ինչպես ասում են, կարելի է «под шумок» եւս մի քանի տասնյակ միլիոն դոլար վաստակել։ Որ ռուբլու գոտի մտանք՝ էլ թույլ չեն տա»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում



























