Նյու Յորքում կարմրուկի վարակ է տարածվել։ Ներկայումս հիվանդ է 16 մարդ, այդ թվում՝ ինը երեխա։
Չորս մարդ տեղափոխվել է հիվանդանոց, հայտնել են առողջապահության քաղաքային դեպարտամենտից։
Բոլոր հիվանդները Բրոնքսից են եւ Մանհեթենի հյուսիսից։ Իշխանությունները բոլորին խորհուրդ են տալիս պատվաստում կատարել, առաջին հերթին՝ երեխաներին, որոնք ռիսկային խմբում են, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Կարմրուկը վարակիչ հիվանդություն է, փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։ Դրա առաջին ախտանիշը ջերմության բարձրացումն է, որն ուղեկցվում է հազով, հարբուխով եւ աչքերի կարմրածությամբ։




























