Malaysian Airlines ավիաընկերությանը պատկանող Boeing 777 օդանավում, որը ռադարների տեսադաշտից անհետացել է այս գիշեր, 13 երկրների քաղաքացիներ կան: Այս մասին նշված է ավիափոխադրող ընկերության ֆեյսբուքյան էջում: Չվերթի ուղեւորների ազգությունը չի նշվում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Boeing-ը, որում եղել է 227 ուղեւոր եւ անձնակազմի 12 անդամ, Կուալա Լումպուրից չթռչում էր Պեկին: Նա ռադարների տեսադաշտից անհետացել է Մայալզիայի ժամանակով 02:40-ին (Երեւանի ժամանակով 22:40-ին):

Չինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ օդանավը չի մտել Չինաստանի օդային տարածք, նրա հետ կապն ընդհատվել է Վիետնայի տարածքում: