Վիկտոր Յանուկովիչը պետական հեղաշրջման զոհ է դարձել, որն իրականացվել է ՆԱՏՕ-ի աջակցությամբ: Այս մասին հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Մադուրոյի աշխատակազմի պաշտոնական հայտարարությունը:

«Նախագահը դատապարտում է պետական հեղաշրջումը, որն իրագործել են ծայրահեղական խմբավորումները՝ ԱՄՆ վարչակազմի եւ ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցների կողմից առաջ մղվող ռազմակավարության համաձայն»,-ասված է հայտարարությունում, հաղորդում է Gazeta.ru-ն:

Փաստաթղթում նշվում է, որ Կիեւի նոր «դե ֆակտո» իշխանությունները սպառնում են երկրի ամբողջականությանը: Բացի այդ, Մադուրոն վստահ է, որ ամերիկացիների գործողությունները կարող են վնասել տարածաշրջանի կայունությանն ու Ռուսաստանի ինքնիշխանությանը: