Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 8-ին, ժամը 03.24-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Ռուբինյանց փողոցի թիվ 33 հասցեում գտնվող «ՍՎԱ» հյուրանոցում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, ճԿԿ ԱԻ արձագանքման եւ օպերատիվ խմբերը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.57-ին, մարվել` 04.29-ին:

Ամբողջությամբ այրվել է շոգեբաղնիքը: