ԱՄՆ-ի Չիկագո քաղաքի օգտագործված հագուստի խանութներից մեկի աշխատակիցը զոհվել է հագուստը տեսակավորելիս. հագուստի մեջ ատրճանակ է պահված եղել։
Չիկագոյի ոստիկանությունում հայտնել են, որ 54-ամյա Կարմեն Դոմինգեսը եւ իր գործընկերուհին օգտագործված հագուստի տեսակավորմամբ էին զբաղված եղել։ Գուլպաներից մեկից հանկարծ ատրճանակ էր ընկել եւ բախվելով հատակին՝ կրակոց արձակել։
Գնդակը դիպել էր կնոջ կրծքին, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Դոմինգեսը ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չէր հաջողվել։ Կինն ուներ երկու երեխա։




























