Երեւան-Աշտարակ ճանապարհին՝ Քասախ գյուղի մոտ, ժամը 00.00-ի սահմաններում պայմանագրային զինծառայող է վթարի ենթարկվել եւ մահացել: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները: Մեր տեղեկություններով՝ Երեւանամերձ զորամասերից մեկում ծառայող, ենթասպա Եսայի Վարուժանի Եսայանը վթարի է ենթարկվել իր անձնական մեքենայով եւ տեղում մահացել: