Երկու արկղ գարեջուրը, որն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման պարտվել էր Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերին, երկուշաբթի օրը կփոխանցեն Վաշինգտոնում Կանադայի դեսպանատանը։
Բարաք Օբաման եւ Կանադայի վարչապետը մեկ արկղ գարեջրի վրա «գրազ էին եկել», թե ով կհաղթի Սոչիում կանանց եւ տղամարդկանց մրցամարտում։
Տղամարդկանց կիսաեզրափակչում կանադացի հոկեյիստները ԱՄՆ-ին հաղթել էին 1:0 հաշվով, կանայք էլ՝ 3:2-ով եւ նվաճել օլիմպիական ոսկին, փոխանցում է Gazeta.ru-ն։
«Երկուշաբթի Սպիտակ տնից սպասեք երկու արկղ թարմ գարեջուր Հարփերի համար։ ԱՄՆ նախագահի անունից Կանադային շնորհավորում ենք հաղթանակի կապակցությամբ։ Սպասեք ռեւանշի», —Թվիթերում գրել են ԱՄՆ-ի Անվտանգության խորհրդի աշխատակիցները։
Agence France-Presse-ի տվյալով՝ ԱՄՆ-ում Կանադայի դեսպանատունն արդեն շնորհակալություն է հայտնել ամերիկացիներին՝ խոստանալով մի քանի շիշն իրենց պահել։




























