Հայտնի բանաստեղծ Հովհաննես Շիրազի որդու` քանդակագործ Արա Շիրազի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Այս մասին NEWS.am-ին ասաց Առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անատոլի Գնունին:

Նա նշեց, որ Արա Շիրազի վիճակը անփոփոխ է, անգիտակից է եւ միացված է արհեստական շնչառության ապարատին:

Նշենք, որ Արա Շիրազը մոտ 10 օր է՝ գտնվում է «Նաիրի» բ/կ-ում: Նրա մոտ ախտորոշվել է գլխուղեղի ինսուլտ բազմաթիվ տարբեր հիվանդությունների առկայությամբ: