Ամենրիկյան Մոնտանա նահանգում ամուսիններ Սուկաս Ուիլսոնն ու Քամիլա Սամյուելսը կանգնել են Բոուզման քաղաքի դատարանի առջեւ: Նրանք մեղադրվում են այն բանում, որ իրենց երկու տարեկան որդուն մարիխուանա են տվել, որ ծխի: Ոստիկանություն է դիմել փոքրիկի տատիկը՝ դստեր հեռախոսում հայտնաբերելով տեսանյութ, որտեղ փոքրիկը բերանն է տանում մարիխուանայով լի ծխամորճը:

Երեխայի ծնողները քննիչներին խոստովանել են, որ մարիխուանա եւ մետամֆետամին են օգտագործում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նրանք պատմել են, որ իրենց երկու տարեկան որդուն մարիխուանա են տվել միայն 5 անգամ: Նրանց մեղադրանք է առաջադրվել երեխայի անվտանգությանն սպառնացող գործողություններ կատարելու հոդվածի հատկանիշներով: