Կանանց տոնի առթիվ վարդագույն վզակալով երիտասարդ մերկ տղան ծաղիկները ձեռքին վազվզում է Եկատերինբուրգի փողոցներով։ Նա կանանց կակաչներ է նվիրում՝ գրկախառնվելով եւ շնորհավորանքի խոսքեր ասելով։ Կանանց արձագանքի մասին հավաստի տեղեկություններ չկան։
Շատերի կարծիքով տղան հոգեբուժարանից փախած հիվանդ է։ Սակայն բժիշկները կտրականապես հերքում են դա, հիվանդները տեղում են, փոխանցում է «ԵվրոՍՄԻ»-ն։
Տղայի անունն Իլյա Ռայ է։ Նա հայտարարել է, որ այսպիսի օրը ոչինչ չի կարող թաքցնել եւ բոլորին պատրաստ է ցույց տալ, թե ինչ տեսք ունի իսկական տղամարդը։ Վզակալն էլ խորհրդանշում է կարճ շղթան, որով կանայք սովորաբար պահում են տղամարդկանց։



























