Քենիայի նախագահ Ուհուրու Քենիատան հայտարարել է իր եւ կառավարության անդամների աշխատավարձերի նվազման մասին, որի նպատակը կառավարության աշխատավարձի ֆոնդի կրճատումն է:

Նախագահի եւ փոխնախագհահի աշխատավարձը կնվազի 20 տոկոսով, իսկ նախարարներինը՝ 10 տոկոսով: Բացի այդ, ըստ Քենիտայի, նախատեսվում է նվազագույնի հասցնել արտասահմանյան այցերը:

Պետության ղեկավարը նաեւ կոչ է արել Քենիայի խորհրդարանի անդամներին նմանատիպ կրճատումներ կատարել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Դիտորդները նշում են, որ պաշտոնյաների աշխատավարձերը ամենաքննարկվող թեմաներից մեկն է դարձել Քենիայի հասարակությունում: Միջազգային քրեական դատարանը Քենիտային եւ երկրի փոխնախագահ Ուիլյամ Ռուտոյին մեղադրում է 2007 թվականի նախագահական ընտրություններից հետո բռնություններ կիրառելու մեջ: