Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն մարտի 7-ի երեկոյան Բեռլին է մեկնել՝ ողնաշարի բուժում ստանալու։

Նա այնտեղ մեկնել է Դուբլինից, որտեղ մասնակցում էր ԵԺԿ նիստին։ Ի թիվս այլոց, նա հանդիպել էր նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը։

Գերմանական ԴՊԱ գործակալությունը հայտնել է, որ Տիմոշենկոյի օդանավը վայրէջք է կատարել Բեռլինի Շենեֆելդ օդանավակայանում, որտեղից նա անմիջապես ուղեւորվել է մայրաքաղաքի «Շարիտե» հիվանդանոց:

 Բուժումը կտեւի երկուսուկես շաբաթ: Տիմոշենկոն չի ասում, թե կենթարկվի արդյոք ողնաշարի վիրահատության, որը նախկինում է պնդում էին գերմանացի բժիշկները: Ավելի վաղ գերմանացի բժիշկները Ուկրաինայի հիվանդանոցում բազմիցս զննել էին Տիմոշենկոյին եւ նշել, որ շտապ վիրահատության անհրաժեշտություն կա: