Ուկրաինայի մայրաքաղաքի վարչական դատարանը կասեցրել է ,արտի 16-ին համաղրիմյան հանրաքվե անցկացնելու մասին Սեւաստոպոլի քաղխորհրդի որոշման գործողությունը, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Դատարանը նաեւ արգելել է ցանկացած անձի կողմից քաղխորհրդի որոշման իրագործմանն ուղղված գործողությունները, տեղեկացնում է «Ուկրաինսկիե նովոստին»։
Հայտնի է, որ Սեւաստոպոլի քաղաքային խորհրդի պատգամավորները մարտի 6-ի արտահերթ նիստում Սեւաստոպոլը ՌԴ-ի կազմում որպես սուբյեկտ ներառելու որոշում էին կայացրել։



























