Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի պատվիրակությունը պաշտոնապես տեղեկացվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից Հայաստանի քաղաքացու գերի ընկնելու մասին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել են ԿԽՄԿ Երեւանի պատվիրակությունից:
«Ներկայումս ԿԽՄԿ-ն գտնվում է բանակցությունների գործընթացում՝ ՀՀ քաղաքացուն արագ տեսակցելու համար»,-նշել են Երեւանի պատվիրակությունում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի քաղաքացի, Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 1991 թվականին ծնված Արսեն Անանի Խոջոյանը մարտի 7-ին գերեվարվել է ադրբեջանական կողմից:
Նա օրերս ադրբեջանական գերությունից ազատ արձակված 77-ամյա Մամիկոն Խոջոյանի հեռու ազգականն է:




























