ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննարկել են Ուկրաինայի հարցով շփման խումբ ստեղծելու անհրաժեշտության հարցը, հաղորդում է Voice of America-ն:

Հեռախոսային զրույցի ընթացքում, Օբաման համաձայնել է եվրոպացի առաջնորդների հետ, որ Ռուսաստանը դուրս բերի իր զորքերը Ղրիմից, միջազգային դիտորդներին հնարավորություն տա գործել Ղրիմում եւ աջակցի մայիսին կայանալիք ազատ եւ արդար նախագահական ընտրություններին:

Սպիտակ Տան հայտարարությունում նշվում է, որ Օբաման ու Մերկելը քննարկել են Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ երկխոսության նպատակով  շփման խմբերի ձեւավորման հարցը: Նշվել է, որ դրա նպատակը իրավիճակի դեէսկալացիան է եւ Ուկրաինայի տարածքային ամբողաջականության վերականգնումը: